▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացի ֆուտբոլիստները, հնարավոր է այսուհետ Ռուսաստանի առաջնությունում լեգիոներներ չհամարվեն

Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն այսօր կքննարկի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեի առաջարկը, կապված Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգիոներների քանակի փոփոխման հետ, հաղորդում է ТАСС-ը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեն առաջարկում է Պրեմիեր լիգայում օգտագործել «10+15» սխեման:

ՌՖՊԼ-ում գործում է «6+5» սխեմայով սահմանափակում: Այդ սխեմայով, խաղադաշտում միասին կարող են գտնվել ոչ ավել, քան 6 լեգիոներներ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեն առաջարկում է որոշակի նորմերի պահպանման պարագայում թիմում լեգիոներների թիվը 4-ով ավելացնել:

Այդ նորմերն են՝

  1. Եթե լեգիոներները մասնակցել են իրենց երկրի ազգային կամ երիտասարդական հավաքականների ամենաքիչը 3 խաղերի:

  2. Եթե առաջնության նախորդ խաղարկությունում իրենց նախկին թիմի կազմում մասնակցել են առաջնության խաղերի կեսին: Առաջնությունը պետք է ՈւԵՖԱ-ի 10 լավագույն առաջնություններից լինի:

  3. Եթե վերջին 3 տարում մասնակցել են ՉԼ-ի կամ ԵԼ-ի խմբային փուլի ամենաքիչը 3 խաղերի:

Օրենքի ընդունման ժամանակ Ռուսաստանում խաղացող լեգիոներներին նորամածությունը չի վերաբերվի:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեի առաջարկի մեջ է մտնում նաև այն, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացի ֆուտբոլիստներն այսուհետ լեգիոներ չհամարվեն ՌՖՊԼ-ում:

Նորարարությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել առաջիկա 3 տրանսֆերային պատուհանների ժամանակ:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее