ՀՖՖ նախագահի ընտրությունը՝ Ուղիղ
Դիտեք նաև՝
Մինչ ընդմիջումը Ժողովը հաստատել էր նիստի օրակարգը, ընտրել հաշվիչ հանձնաժողով, ներկայացրել գործկոմի կասեցված անդամների անդամության կասեցման հիմքերը, կատարել դրանց քվեարկությունը: Դրա ժամանակ էլ կրքերը բորբոքվել էին: Առիթն «Արնար» հիմադրամի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ քվեարկության ձեռնպահ ձայները հաշվի առնել-չառնելու շուրջ բանավեճն էր: Վանաձորի պատվիրակ Վ.Մուղնեցյանը վերապահում ներկայացրեց, թե ինչու ձեռնպահ ձայները չեն ներառվում քվեարկության արդյունքներում: Պարզաբանվեց, թե դա կանոնադրության համաձայն է արվում: Հաջորդ քվեարկության ժամանակ արդեն այնքան խճճվեցին հաշվարկներում, որ ստիպված եղան անվանական հաստատումներով արձանագրել կողմ-դեմ-ձեռնպահ լինելը:
Հիշեցնենք՝ ՀՖՖ-ում նաև գործադիր կոմիտե են ընտրում: