Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Նիստին ներկա էին ՀՖՖ Գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին:
Ազգային հավաքականի մարզչական շտաբի, առաջիկա հավաքի ծրագրի և հրավիրված ֆուտբոլիստների վերաբերյալ կտեղեկացնենք շուտով:
Դիտեք նաև՝