«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, գրում է vaticannews-ը:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։
Մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։
Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։