▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանն իր ֆանտաստիկ գոլի մասին

Անգլիայի Պրեմիեր լիգա. 18-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» հանդիպման երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման՝ Հենրիխ Մխիթարյանը դարձավ հրաշք գոլի հեղինակ:

Խաղից հետո լրագրողը Մխիթարյանին հարցրել է, թե ինչպես ստացվեց նման գոլ խփել:

«Սպասում էի, որ գնդակը կհայտնվի առջևում, սակայն արդեն այն իմ հետևում էր և կրնկով հարվածելը միակ հնարավորությունն էր: Ես այդպես էլ արեցի և ստացվեց:

Այժմ ինձ շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ: Վնասվածքից ոչ մի հետք չի մնացել, այդ պատճառով շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու և թիմի հաղթանակին մասնակցելու և օգնելու համար»,- ասել է Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее