Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրել հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել զինվորներին:
«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջեւ, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք եւ պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել զինվորներին: Նշել է, որ անձամբ կստորագրի մարզաշապիկները: