Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի նրբոլոք ոսկրի կոտրվածք, լիարժեք ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Սպասվում է, որ նա մարզումները կվերսկսի փետրվարին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մխիթարյանը «Տոտենհեմի» դեմ խաղի առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք էր ստացել և ընդմիջմանը փոխարինվել էր: