Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի« կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի: Նա աջ կոճի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք կկարողանա խաղադաշտ դուրս գալ վաղը՝ դեկտեմբերի 22-ին, կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Բըրնլիի» դեմ խաղում, թե՝ ոչ: Նշվում է, որ այդ մասին որոշում կկայացվի հանդիպումից առաջ: