▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը վերջապես խաղային ժամանակ կստանա

 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպմանը:

«Ես ասել եմ նրան, որ դա իր խաղը չէր, քանի որ չէի կարծում, որ Հենրիխին պետք էր 10-20 րոպեով փոխարինման դուրս գալը։ Մխիթարյանին ասել եմ. «Կարծում եմ, որ քեզ պետք է լավ խաղ և քեզ անհրաժեշտ է լինել մեկնարկային կազմում, եթե ոչ, ապա սկսել երկրորդ խաղակեսից»։

Մոուրինյուն տեղեկացրել է նաև, որ Հենրիխը խաղային ժամանակ կստանա հոլանդական «Ֆեյենորդի» դեմ։

«Մխիթարյանը մոտ է խաղալուն։ Ասել եմ նրան, որ նա կընդգրկվի «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Նա փորձում է։ Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, սակայն նա իր հիասթափությունը վերափոխում է լավ ձևով»,- հայտարարել է Ժոզե Մոուրինյուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее