Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մարզվել է ընդհանուր խմբի հետ և կմասնակցի Չեմպիոնների Լիգայի եզրափակչին, հայտնում է fcinternews.it-ը։
Աղբյուրի համաձայն՝ հայ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից և իրեն հրաշալի է զգում։ Նշվում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին որոշում կկայացնի, թե արդյոք Մխիթարյանը կլինի թիմի մեկնարկային կազմում, թե ոչ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ` «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» հանդիպումը կկայանա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին։