Footballcity.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սպասվածից շուտ կապաքինվի: Կայքը նշում է, որ Մխիթարյանը պատրաստ կլինի օգոստոսի 3-ին Գերմանիայի գավաթի Վիլհեմսաֆենի հետ հանդիպմանը, սակայն ապահովության համար Յուրգեն Կլոպը հանգստանալու հնարավորություն կտա նրան:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել հունիսի 16-ին, իսկ Գերմանիայի Բունդեսլիգան կմեկնարկի օգոստոսի 10-ին և Հենրիխը պատրաստ կլինի հանդիպմանը: