▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական խոսքեր է հղել Մեծ Բրիտանիայի Թագուհի  Էլիզաբեթ II-ի ծննդյան կապակցությամբ:

Ի պատասխան  դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այդ առթիվ ուղարկած տեսահաղորդագրության և շնորհավորանքների համար:

Դեսպանությունից նշել են նաև. որ անչափ ուրախ են միջոցառման ընթացքում հյուրընկալել Հենրիխի մորը՝ տիկին Մարինա Թաշչյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее