▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին՝ ադրբեջանում հաղթելու համար

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» իր թիմակիցներին՝ ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակի համար:

Հայ ֆուտբոլիստը իր միկրոբլոգում գրել է. «Ապրեք տղաներ: Օբամեյանգը անկասելի էր»:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:3 հաշվով  հաղթել է ադրբեջանական «Գաբալա»-ին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Ադրբեջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее