Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխությունը պաշտոնապես կայացավ:
Ֆուտբոլիստը Հռոմում կխաղա վարձակալությամբ: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ:
Հռոմեական ակումբը 3 միլիոն եվրո է վճարելու վարձակալության համար: Հայաստանի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։
«Սա իմ կարիերայում նոր էջ բացելու հնարավորություն է։ Դա կարող եմ անել հիանալի ակումբում։ Լավ ծանոթ եմ այս ակումբին ու վստահ եմ, որ միասին կարող ենք մեծ արդյունքներ գրանցել»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Արդեն հայտնի է, որ Հենրիխ Մխիթարյանը նոր թիմում հանդես է գալու 77 համարի մարզազգեստով: