Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել: Այդ մասին հայտնում է իտալական Corriere dello Sport-ը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իտալիայի առաջնության անցած տուրի «Ռոմա» - «Տորինո» խաղում տանտերերի հայազգի ֆուտբոլիստը հյուրերի կիսապաշտպան Մեյտեի հետ պայքարում վնասել է ձախ ազդրի մկանը: Դա հաստատվել է այսօրվա բուժզննման ժամանակ:
Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգման համար, սակայն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի խաղերը: Նշենք, որ «Ռոման» հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 12-ին, երկրի գործող չեմպիոն «Յուվենթուսի» հետ: