▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը մոտ է նրան, որ նոր պայմանագիր ստորագրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ

ArmFootball.com--ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է նրան, որ նոր պայմանագիր ստորագրի ակումբի հետ, հայտնում է «Чемпионат.com» հղում անելով գերմանական Bild-ին:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ: Կողմերի միջեւ դեռեւս անհամաձայնություններ չկան: 

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее