▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կխաղա մանչեսթերյան դերբիում

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի մասնակցելու մանչեսթերյան դերբիին: 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսելով այն մասին, թե ինչպես է թիմը մոտենում առաջիկա մանչեսթերյան դերբիին, նշել է, որ թիմում վնասվածք ունեցող ֆուբոլիստներ չկան:

«Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական սենյակում ներկայումս հաճախորդ չկա: Մխիթարյանը կարող է խաղալ «Սիթիի» դեմ:  Չեմ կարող ասել, որ Միկին պատրաստ է խաղալ 90 րոպե, բայց նա պատրաստ է օգնել թիմին», – պարզաբանել է պորտուգալացի հանրահայտ մասնագետը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել Չեխիայի ընտրանու հետ ընկերական խաղում:

Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее