▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը՝ հեղինակավոր World Soccer ամսագրի շապիկին

 

World Soccer-ի հոկտեմբեր ամսվա համարի շապիկը

Ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ World Soccer-ը իր հերթական համարի շապիկին պատկերել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մանչեսթեր Յունայթեդի» թաքնված զենքը». այսպես է կոչվում հայ ֆուտբոլիստին նվիրված խորագիրը: World Soccer-ը ներկայացրել է ֆուտբոլիստի կարիերայի տարբեր հատվածները՝ սկսած Ուկրաինայից մինչև ներկայիս մանչեսթերյան անցուդարձը, իսկ վերջում Մոուրինյոյին կոչ է արել ուշադիր լինել Հենրիխի նկատմամբ: Ամսագիրը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 10-ից:

 

Աղբյուր՝ vivaronews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее