Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է լքել ազգային հավաքականը: Ավելին, ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է գնալ այդ քայլին մոտ օրերս:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում քննարկումներ սկսվեցին նաև Հենրիխ Մխիթարյանի մայրիկի՝ Մարինա Թաշչյանի վերաբերյալ, ով չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ:
Այս առիթով «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Պատահաբար ցանցում նկատեցի Հենրիխ Մխիթարյանի մոր հասցեին ուղղված գրառումներն ու մեկնաբանությունները:
Ո՞վ են սրանք, սրանց որտե՞ղ են բուծում, սրանք որտե՞ղ են բնակվում, ու՞մ հարևանն են, բարեկամը, ընկերը . . .
Դեբիլների ինկուբատորի հոսանքը անջատեք, արդեն պատվերը գերակատարել են, ահավոր շատացել են ու ագրեսիվացել, իրենց դրել են «ժողովրդի» տեղը:
Իմ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես գաստրոլներով Հայաստան է եկել մտավոր հետամնացների հատուկ դպրոցի կրկեսային խումբ, որը հավաքել է լուրջ հանդիսատես և երկրպագուներ:
Հ.Գ. Հենոն ինչ աստիճանի հայրենասեր տղա պետք է լինի, որ այսքանից հետո շարունակի իր մասնակցությունը Հայաստանի հավաքականում»: