▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակում

Football Italia-ն հաղորդում է, որ Իտալական «Յուվենտուս»-ը ցանկանում էր ձեռք բերել «Գալաթասարայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին:  Սակայն իտալացները չկարողացել համաձայնության գալ թուրքական ակումբի հետ: Դրանից հետո «Ծեր Սինյորան» սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:

Իտալացի վերլուծաբանները սակայն Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը գնահատում են ցածր, քանի որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձր է:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:  

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее