Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 8-րդ տուրում Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում ընդունել էր «Պարմային»: Հանդիպման 32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուղղակի անզուգական հարվածով հաշիվը դարձնում է 2-0: Իսկ 41-րդ րոպեին դուբլ է ձևակերպում: