Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է համայն աշխարհին՝ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար:
«Ես արթնացա այս առավոտ՝ իմանալով ադրբեջանական բանակի կողմից լայնամասշտաբ հարձակման մասին Լեռնային Ղարաբաղի (հայերով բնակեցված անկախ պետություն), Ստեփանակերտի և հարակից տարածքների խաղաղ բնակչության վրա: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար:
Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքների: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղ և չթաքնվել ապաստարաններում:
Ես միշտ սատարում եմ իմ ազգին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆուտբոլիստը: