«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր աշխատավարձ է ստանում ակումբում:
28-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում: Մխիթարյանը շաբաթական վաստակում է 140 հազար ֆունտ ստերլինգ:
Նույնքան է ստանում նաև «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Նրանք կիսում են 18-ից 19-րդ տեղերը:
Առաջին տեղում է Պոլ Պոգբան, ով շաբաթական վաստակում է 290 հազար ֆունտ ստերլինգ: