Ինչպես հայտնում է իտալական Calciomercato-ն, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» գրեթե կայացած է: Մխիթարյանն արդեն Հռոմի ճանապարհին է, որտեղ ժամեր անց բուժզննում կանցնի:
Նա հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ՝ հետագա գնման հնարավորությամբ: Բրիտանական պարբերականները նշում են, որ նրա տեղափոխությունը «Ռոմայի» սպորտային տնօրենի նախաձեռնությունն է:
Հիշեցնենք, որ 30-ամյա Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի հունվարից հանդես է գալիս «Արսենալի» կազմում: Մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ: