▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց վերադարձանք` ձեր բակերը կասֆալտապատենք. Գարիկ Պապոյան

Արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 22-ին մեկնարկելու է «Նոր Ալիք 2014» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը: Այս պահին մեր մասնակիցը իր երաժշտական պրոդյուսերի` Անդրեի և «Վիտամին ակումբի» Գարիկի հետ գտնվում է Յուրմալայում, որտեղ ընթանում են մրցույթի վերջին փորձերը:

Հիշեցնենք, նաև որ բացի մրցույթի գլխավոր մրցանակից, մասնակիցներից մեկին պետք է շնորհվի նաև «Հանդիսատեսի համակրանքը» մրցանակը, ինչի համար պետք է քվեարկել հետևյալ հղումովքվեարկելու համար մասնակիցներից յուրաքանչյուրը մինչ Յումալա մեկնելը փոքրիկ կատարում է նվիրել հանդիսատեսին` խնդրելով քվեարկել իր օգտին:

 Այս առումով Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Սիրելի ընկերներ, ունենք ձեր քվեարկության կարիքը։ Դուք հիմա քվեարկեք, հետո հենց վերադարձանք, ձեր բակերը կասֆալտապատենք»:

Ի դեպ` նշենք, որ այս պահին մեր մասնակից Սոնա Ռուբենյանը գտնվում է առաջատարի դիրքերում:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее