ESem.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի տղամարդկանց, ում կողակիցներն արտերկրից են:
Արսեն Գրիգորյան և Ջուլիետտա
2009 թվականը բեկումնային եղավ երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանի համար: Նա գտավ իր երկրորդ կեսին` Ջուլետտային, ով մինչ երգչին ճանաչելը Ֆրանսիայում էր ապրում: Ջուլիետտան այժմ էլ հաճախ է գնում Փարիզ, բայց բնակվում է Հայաստանում: Համատեղ կյանքը ընթացքում ամուսնները երկու երեխա են ունեցել:
Արմո և Անի
Երգիչ Արմոյի կինը նույնպես Ֆրանսիայից է: Ծանոթությունից ու երգչից ամուսնության առաջարկ ստանալուց հետո Անին տեղափոխվել է Հայաստան: Զույգն ապրում է Արմոյի ընտանիքի հետ:
Նորո և Արմինա
Հինգ տարի սպասելուց հետո` 2010 թվականին, երգիչ Նորոն հասավ իր ուզածին :) Գնալով իր սիրո հետևից նա ամուսնացավ Միացյալ Նահանգներում բնակվող Արմինայի հետ ու ինքն էլ բնակություն հաստատեց այնտեղ:
Ալեքսանդր Բաբասյան և Լիլիթ
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու կինը` Լիլիթը, երկու տարի է, ինչ ամուսնացած են: Պսակադրությունից հետո մեկ տարի Հայաստանում ապրելուց հետո զույգը մեկնել է Ռուսաստան և մինչ օրս բնակվում է այնտեղ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Հայտնիների հարսնացուներն արտերկրից. մաս 1-ին