▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի խմբի մեներգչի` արյունով թաթախված լուսանկարը շոկի մեջ է գցել նրա երկրպագուներին

«Maroon 5» խմբի մեներգիչ Ադամ Լիվայնը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ երազում է հարյուրավոր երեխաների մասին, այժմ էլ երգիչը իր միկրոբլոգում տեղադրել է մի լուսանկար, որն առաջին հայացքից  պարզապես շոկի մեջ է գցել վերջինիս երկրպագուներին: Լուսանկարում Ադամը և իր կինը` մոդել Բեհատի Պրինսլուն, ամբողջովին արյան մեջ են թաթախված:

Պարզվում է, որ դա լուսանկար է խմբի նոր` «Animals » տեսահոլովակի նկարահանման հրապարակից, իսկ ամուսինների մարմինը պատված է ոչ թե արյունով, այլ ընդամենը` կետչուպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее