|
Դեկտեմբերի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել ՀՀ հայտնի վաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը և հայտնել, որ օրեր առաջ ինչ-որ անձ «WhatsApp» հեռահաղորդակցության համակարգի միջոցով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ, որպեսզի կարգավորվեն վերջինիս՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած խնդիրները, իր հետ կկապնվեն ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն քրեական ոստիկանության այդ հայտնի քաղաքական գործչի կինը հայտնել է, որ իր հետ որոշ ժամանակ անց կապ է հաստատել ոմն տղամարդ և հայտնել, որ «Ինեկո» և «Կոնվերս» բանկերից 1 մլն և 1,5 մլն դրամ գումարի չափով դրամական փոխանցումներ են կատարվել ինչ-որ անձի հաշվի, և այդ անձը գտնվում է հետախուզման մեջ, և հետագա խնդիրներից խուսափելու համար վաղամեռիկ քաղաքական գործչի կնոջ հետ կապ կհաստատի ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցը։ Ոստիկաններին այդ կինը նաև հայտնել է, որ Երևանի բանկերից մեկի հաշվեհամարից կանխիկացվել է մի քանի մլն դրամ գումար, ինչի պատճառով ինքը դարձել է խարդախության զոհ։ |
Հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինը խոշոր չափի խարդախության զոհ է դարձել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


