▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են ՌԴ-ում խոշոր վթարից զոհված ՀՀ քաղաքացիների անունները

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանում այսօր՝ մարտի 9-ին տեղի ունեցած ողբերգական վթարից, որի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են զոհվել:

 

 

 

 

 

 

 

 

Այս առնչությամբ, Հայաստանի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մարտի 9-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» եւ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետեւանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (ՀՀ քաղաքացիներ)՝  Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) եւ Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее