Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում մարզումներին կկարողանա մասնակցել նոյեմբերի սկզբին:
Calciomercato-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը կարող է մասնակցել նոյեմբերի 2-ին տեղի ունենալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը:
Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում: