Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրում է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը:
«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- գրել է Վեզիրյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Պաշտոնական մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում: