Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի։
Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբում։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Կիպրոսի ավարտված առաջնությունում «ԱԵԼ Լիմասոլ» զբաղեցրել է երրորդ տեղը վաստակած 45 միավորով՝ առաջատար ԱՊՈԷԼ-ին զիջելով ընդամենը 4 միավորով։