Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում կայացած «Տորինոյի» դեմ խաղում վնասվածք էր ստացել և տևական ժամանակ է բացակայում է։
Ձախ ազդրի վնասվածքի պատճառով հայազգի ֆուտբոլիստը ստիպված բաց է թողել «Յուվենտուսի», «Ջենոայի» և «Պարմայի» հետ մրցավեճերը։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ Մխիթարյանը կարող է պատրաստ լինել արդեն «Լացիոյի» հետ խաղին, որը կայանալու է հունվարի 26-ին։