Երգչուհի Շակիրան իր միկրոբլոգում ներկայացնելով իր հայտարարած մրցույթի հաղթողի անունը, գրել է.
«Շնորհավորում եմ Shak’s wild Elixir մրցույթում հաղթած Անի Գալստյանին: Ահա և նա՝ իր մրցանակների հետ»:
Նշենք, որ հայուհի Անի Գալստյանը որպես մրցանակ ստացել է կիթառ, որը եղել է Շակիրայի ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ արդեն գումարային մրցանակի էր արժանացել արտերկրում բնակվող ևս մեկ հայուհի, ում հաջողվել էր իսպանական Պասապալաբրա հեռուստախաղում վաստակել 318.000 եվրո: