Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Սաութհեմփթոն» խաղում «Էմիրեյթս» մարզադաշտի գովազդային վահանակներին հայտնվեց Հայոց եռագույնը։
Խաղային ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը՝ BetConstruct ընկերությունը, վերջերս համագործակցության պայմանագիր է կնքել «Արսենալ» ակումբի հետ։
Պայմանագիրը նախատեսում է ընկերության գովազդը ակումբի հանդիպումների ժամանակ։ Հայկական արմատներ ունեցող BetConstruct-ը որոշել է գովազդում օգտագործել Հայաստանի դրոշը։