«Հայկական ֆուտբոլը քաղաքականությունից դուրս» թեմայով երկխոսություն է տեղի ունեցել Գյումրում Մեդիա կենտրոնում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականի անփառունակ ելույթները փաստում են, որ հայկական ֆուտբոլը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ: ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՀՖՖ գործկոմի լուծարման ընթացքն արդյո՞ք կարող են խնդրին լուծում տալ: Ֆուտբոլը պե՞տք է դուրս գտնվի քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է իրավաիճակը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, ունե՞ն մանկապատանեկան ֆուտբոլ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և արդյո՞ք մեզ մոտ մասսայական է «Միլիոնների խաղը»:
Բանախոսներ՝ Սուքիաս Ավետիսյան – ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, Աշոտ Գոմցյան – Արամազդ ինտելեկտուալ ակումբի նախագահ, Արմեն Ներսիսյան - վերլուծաբան, Համակարգող՝ Համլետ Գևորգյան: