Ադրբեջանը չի թույլատրել թուրք մարզիկին մասնակցել Բաքվում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը՝ արգելելով նրան մուտք գործել Ադրբեջան:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ դիարբեքիրցի մարզիկ Զաֆեր Նոյանին Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Թուրքիա: Նոյանին Ադրբեջան չթողնելու պատճառը նրա ազգանվան «յան» վերջավորությունն է, որն ադրբեջանցիների մոտ հայության հետ է ասոցացվում: Չնայած թուրք բազկամարտիկը հայտնել է հայ չլինելու մասին, նրան թույլ չեն տվել մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Փաստը հաստատել է նաև Յուսուֆ Այդեմիրը, ով ղեկավարում է այն սպորտային ակումբը, որի սանն է հենց Զաֆեր Նոյանը: Այդեմիրը նշել է, որ հայկական ազգանվան նմանության պատճառով Նոյանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am