▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական արմատներով երգչուհին հանուն Ուկրաինայի խաղաղության ցատկել է 42 մետրանոց բարձունքից

Ճանաչված ուկրաինացի երգչուհի Ջամալան` Սուսաննա Ջամալադինովան,  ով մի քանի տարի առաջ ճանաչվել է «Նոր Ալիք» երգի մրցույթի հաղթողը, հանուն Ուկրաինայի  խաղաղության ցատկել է 42 մետրանոց բարձունքից:

Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված է նրա հերոսական քայլի մասնրամասները, ինչպես նաև` բուն ցատկը:

«Իմ ցատկը` 42 մետր բարձրությունից: Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կրկնել այն: Չափազանց սարսափելի է: Միայն հանո՛ւն Ուկրաինայի  խաղաղության»,- մակագրել է տեսանյութը 33-ամյա Ջամալան:

Տեղեկացնենք, որ վերջինիս հայրը հայրը ղրիմյան թաթար է, իսկ մայրը` հայուհի:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее