▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Գալստյանը հանդես կգա Բունդեսլիգայում` «Բոխումից» տեղափոխվեց «Շտուտգարտ»

 

 

Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը ելույթները կշարունակի «Շտուտգարտում», որը գալիք մրցաշրջանից հանդես է գալու Գերմանիայի Բունդեսլիգայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի սոցիալական հարթակը:

Նշենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայի մասնակից «Բոխումի» 2-րդ թիմի կամզում: 

Նշվում է, որ ֆուտբոլիստի որոշման հարցում վճռական է եղել այն, որ «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանս Վոլֆն անձամբ է ցանկացել տեսնել Գալստյանին իր գլխավորած թիմում:

«Շտուտգարտը» դեռեւս մանրամասներ չի հայտնել պայմանագրի մասին: Առաջիկայում գերմանական ակումբը պաշտոնապես կներկայացնի մեր ֆուտբոլիստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее