Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին:
«Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։
Բայց րոպեներ անց հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային հավաքականի կազմում։
Իսկ 30-րդ րոպեին արդեն Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։
Առաջին կեսից հետո, 66-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ Լեոն Ռանոսը և հաշիվը դարձրեց 3։1։
Րոպեներ անց տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 75-րդ րոպեին Լուկաս Սելարայանը նորից գրավեց մրցակցի դարպասն ու դարձավ դուբլի հեղինակ։
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ Հայաստանն Ուելսում հաղթեց տանտերերին՝ 2:4