Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի թվով 43-րդ օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները, ինչպես եւ սպավում էր, վստահ հաղթանակներ տարան առաջին տուրումլ:
Մեր շախմատիստները 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Ճապոնիայի հավաքականին: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը հաղթեցին իրենց մրցակինցերին, իսկ ահա առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց միջազգային վարպետ Սինջա Կոյիմայի հետ:
Հայաստանի կանանց ընտրանին նույն 3,5 հաշվով պարտության մատնեց Ղրղըզստանի թիմին: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին մրցակիցներին, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան Բեգիմայ կիզի Զաիրբեկի հետ ոչ-ոքի խաղաց: