▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականն արդեն Ռումինիայում է

 

Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ: Թիմը հանգրվանել է Բուխարեստի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Այսօր՝ Երևանի ժամանակով՝ 20:30-ին «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: 30 րոպե անց կկայանա Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Անմիջապես խաղից հետո Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее