Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Հայաստանի հավաքականի ո՞ր նվաճումների, արդյունքների համար է Պետրակովը Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվել, այն բա՞նի համար, որ ընտրական խմբում Հայաստանի ընտրանին նախավերջին տեղն է գրավել։ Նույն տրամաբանությամբ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, երբ տարբեր տարիքի ֆուտբոլիստների մեր հավաքականները, կանանց հավաքականը խայտառակ պարտություններ են կրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի սկզբունքով՝ հպարտանում են մեր պարտություններով»։