Հայաստանի հավաքականի նորեկ, Կոլումբիայի «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը վատ չի պարում։
22-ամյա ֆուտբոլիստի պարային կատարումից մեկ հատված հրապարակել Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին մեկնել է Ավստրիա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացի Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հավաքականների հետ։
Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպման ՈւՂԻՂ հեռարձակումը լինելու է նաև Asekose.am կայքում՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ից: