Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ Քաթարում կայանալիք 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը:
Եվրոպական գոտու 55 հավաքականները բաժանվեցին 10 խմբերի: ԱԱ-2022-ի ուղեգիր են նվաճելու հավաքականներից 13-ը․ 10 խմբերի հաղթողները, անցումային փուլի 6 զույգերի հաղթողները։ Անցումային հանդիպումներին կմասնակցեն 10 խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերն ու 2020-2021թթ․ Ազգերի լիգայի երկու լավագույնները։
A խումբ
Պորտուգալիա, Սերբիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան
B խումբ
Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո
C խումբ
Իտալիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բուլղարիա, Լիտվա
D խումբ
Ֆրանսիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան
E խումբ
Բելգիա, Ուելս, Չեխիա, Բելառուս, Էստոնիա
F խումբ
Դանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Իսրայել, Ֆարերյան Կղզիներ, Մոլդովա
G խումբ
Նիդեռլանդներ, Թուրքիա, Նորվեգիա, Չեռնոգորիա, Լատվիա, Ջիբրալթար
H խումբ
Խորվաթիա, Սլովակիա, Ռուսաստան, Սլովենիա, Կիպրոս, Մալթա
I խումբ
Անգլիա, Լեհաստան, Հունգարիա, Ալբանիա, Անդորրա, Սան Մարինո
J խումբ
Գերմանիա, Ռումինիա, Իսլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն