Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ արտագնա խաղում և գործնականում դուրս մնաց Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից:
Մեր ընտրանին պարտվեց 0-3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆրեդրիկ Յենսենը։ Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆինների առաջատար Տեեմու Պուկին՝ գրավելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը 61-րդ և 88-րդ րոպեներին։
Ընտրական այս ցիկլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին Երեւանում կընդունի Հունաստանին, 3 օր անց Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիային: