Ազգերի լիգայի D դիվիզիոնի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող Ջիբրալթարի հետ ու պարտվեց՝ 0-1։
Միակ գոլը Ժոզեֆ Չիբոլինան խփեց 11 մետրանոցից՝ 50-րդ րոպեին։ Մեր ընտրանու դարպասին 11 մետրանոց բերեց Հրայր Մկոյանը։
Ջիբրալթարը տարավ պատմության մեջ 3-րդ հաղթանակը` առաջին հաղթանակը պաշտոնական խաղում:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որը հոկտեմբերի 13-ին տնային հանդիպում է անցկացնելու Լիխտենշտեյնի հետ: