▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը պարտվեց Ալբանիային

Քիչ առաջ Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016 թ. Առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսի 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը ձախ եզրում շրջանցեց ալբանացիների մի քանի պաշտպանների, գնդակն ուղարկեց տուգանային հրապարալ, որտեղ վրա հասած Յուրա Մովսիսյանը կարողացավ գնդակի ուղղությունը շեղել դեպի մրցակցի դարպասը՝ 0:1: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց: Երկրորդ խաղակեսում՝ 70-րդ րոպեին, մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Հովհաննես Համբարձումյանին: Դրանից հետո ալբանացիներն ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը: 77-րդ րոպեին Մերջիմ Մավրայը հավասարեցրեց հաշիվը, իսկ 81-րդ րոպեին Շկելզեն Գաշին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2:1:

Ավելացնենք, որ այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին Գաել Անդոնյանը և Ռուսլան Կորյանը:

ՀՖՖ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее