Հայաստանի ազգային հավաքականն Ավստրիայում անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին Տիրոլի «Սպորտպլատս Քեմատեն» ստադիոնում ուժերը չափեց Մոլդովայի ազգային հավաքականի հետ:
Հանդիպման ընթացքում երկու թիմերին գոլ խփել այդպես էլ չհաջողվեց` 0:0:
Վարդան Մինասյանը վերադարձից հետո երկու ընկերական հանդիպում անցկացրեց և երկուսում էլ չկարողացավ հաղթել:
Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը։
Ընկերական հանդիպում, Ավստրիա
Հայաստան - Մոլդովա՝ 0։0
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Մոնրո Արարատ (Հովհաննես Համբարձումյան, 61), Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հրայր Մկոյան (Տարոն Ոսկանյան, 77), Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան (Գևորգ Ղազարյան, 74), Գոռ Մալաքյան (Արտակ Եդիգարյան, 81), Իվան Յագան (Էդգար Մալաքյան, 46), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Մարկոս Պիզելի, 46):