▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը կրեց առաջին պարտությունը

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացավ 6-րդ տուրը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն էր  Ադրբեջանի հավաքականը:

Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին: 

Երրորդ խաղատախտակին ոչ ոքի ավարտվեց Գաբրիել Սարգսյանի եւ Արկադի Նայդիչի դիմակայությունը: 

Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտություն կրեց Թեյմուր Ռաջաբովից, Հրանտ Մելքումյանը դարձյալ սեւերով Ռաուֆ Մամեդովից:

Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից եւ երկու ոչ ոքիից հետո կրեց առաջին պարտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее